Լեհաստանում ՀՀ դեսպանը իրավիճակը ներկայացրել է լեհ բարձրաստիճան պաշտոնյային

Լեհաստանում ՀՀ դեսպանը իրավիճակը ներկայացրել է լեհ բարձրաստիճան պաշտոնյային

Մայիսի 20-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հեռավար հանդիպում ունեցավ Լեհաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետքարտուղար, միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար Քշիշտոֆ Շչերսկու  հետ։

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային վերջին իրադարձությունների շուրջ հարցեր։

 

Դեսպան Սամվել Մկրտչյանը ներկայացրեց Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված դրության, մասնավորապես՝ հայ պատանդների հայրենադարձման և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև ադրբեջանական զինուժի ՀՀ շարունակվող ներխուժման անընդունելիության մասին։

 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ և երկկողմ ձևաչափով համագործակցության և առաջիկա համադրումների իրականացման հարցերին՝ առանձնակի կարևորություն տալով հայ-լեհական բարեկամական հարաբերությունների համատեքստում բարձր մակարդակով երկկողմ այցերի հետագա իրականացման նշանակությանը։

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝    Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված`Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին խնդրում է խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք:

«Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին», - ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Խոսել են այս մասին պաշտոնական այս հանդիպմանը չի նշվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում