Վրաստանը սկսում է Ադրբեջանի հետ սահմանին նոր ճանապարհի շինարարությունը

Վրաստանը սկսում է Ադրբեջանի հետ սահմանին  նոր ճանապարհի շինարարությունը

Վրաստանը սկսում է Թբիլիսի-Սագարեջո ավտոմայրուղու շինարարությունը, որը Վրաստանի մայրաքաղաքը կկապի Կախեթի մունիցիպալիտետի  հետ։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Երթուղու երկու հատվածների կառուցման մասին համաձայնագիրը կազմվել է Կախեթի ուղղությամբ էքսպրես մայրուղու նախագծի շրջանակներում։

Թբիլիսի-Սագարեջո հատվածը Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջան տանող տարանցիկ միջանցքի մի մասն է։ Այս հատվածում երթևեկության հոսքերի ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա, և գործող ճանապարհն անցնում է խիտ բնակեցված գյուղերով և քաղաքներով՝ Վազիանի, Սարթիչալա, Նինոծմինդա և Սագարեջո:

«Նոր ճանապարհի կառուցումը զգալիորեն կբարձրացնի երթևեկության անվտանգությունը և կկրճատի ժամանակը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Թբիլիսի-Սագարեջո հատվածում կկառուցվի 31,5 կիլոմետր երկարության ասֆալտբետոնե չորս երթևեկելի ճանապարհ։

Ծրագիրը ֆինանսավորվելու է պետական ​​բյուջեից։ Ճանապարհի նախագծման աշխատանքներն իրականացվել են ավստրալական և ամերիկյան բարձր որակավորում ունեցող ընկերությունների կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։

Այս տեղամասում շինարարական աշխատանքները կիրականացնեն մրցույթում հաղթած երկու ընկերություններ (տարբեր լոտերի համար): Մոտավոր ժամկետը 2-2,5 տարի է։

Գերատեսչությունը նշում է, որ ինժեներաֆինանսական վերլուծությունների հիման վրա ճանապարհի կառուցումը բաժանվել է երեք լոտերի, որպեսզի ապահովվի բարձր մրցակցություն, սակայն տեղական ընկերությունները հնարավորություն են ունեցել ինքնուրույն մասնակցել մրցույթին։ Արդյունքում՝ երեք լոտերից մեկը կառուցելու է վրացական ընկերությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում