Երկրաշարժի ուժգնությունը Ճապոնիայի հյուսիս-արևելքում կազմել է ոչ թե 7,2, այլ 6,9 մագնիտուդ
Շաբաթ օրը Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը 6,9 մագնիտուդ է եղել, ոչ թե 7,2, ինչպես սկզբնապես նշված էր: Նորացված տվյալները տրամադրել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:
Սեյսմոլոգները նաև զգուշացնում են հաջորդ շաբաթվա ընթացքում նույն տարածքում հետցնցումների վտանգի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հայտարարվել էր ցունամիի վտանգ:
Կարծիքներ