Կարեն Քեռյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Կարեն Քեռյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Քեռյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում։

Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում