Վստահ եմ, որ երկու ժողովուրդների զարգացող փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել. Փաշինյանը՝ Լեհաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ:
Վստահ եմ, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը առավելագույնս ապահովելու մեր երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումը՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների»:
Կարծիքներ