Տոկիո-2020․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը պայքարը հաղթանակով մեկնարկեց
Հայաստանի ներկայացուցիչ ,Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 67 կգ քաշայինների պայքարը հաղթանակով մեկնարկեց։
Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։
26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասավ 1։1 հաշվով։
Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում կմրցի եգիպտացի Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդի հետ։
Կարծիքներ