Տոկիո2020․ Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Տոկիո2020․ Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաղթել է Էլնուր Աբդուրաիմովին (Ուզբեկստան)՝ 5:0:

Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը օգոստոսի 6-ին պայքարելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ։

Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա)՝ 5։0, իսկ 1/8 եզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին՝ 4։1։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում