«Հավանայի համախտանիշի» հնարավոր ախտանիշներով 200 նոր դեպք է հայտնաբերվել
ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ իրենք հեռագրեր են ստանում, որոնք հայտնում են «Հավանայի համախտանիշի» հավանական նոր դեպքերի մասին, :
Այժմ հիվանդության հնարավոր դեպքեր կան բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայի, ընդ որում՝ հնարավոր դեպքերի գրեթե կեսը վերաբերում է ԿՀՎ աշխատակիցներին կամ նրանց հարազատներին։ Մոտ 60 դեպքեր վերաբերում են պաշտպանության նախարարության պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին, իսկ մոտ 50-ը՝ կապված են Պետդեպարտամենտի հետ:
Ըստ պաշտոնյայի՝ թեեւ երեւույթը գլոբալ բնույթ է կրում, Եվրոպայում հիվանդացության ավելի շատ դեպքեր կան:
Վիեննայում մոտ 10 տարի առաջ եղած աշխատակիցները ևս հայտնում են հնարավոր ախտանիշների մասին։
«Հավանայի համախտանիշը» առաջին անգամ հայտնվել է 2016 թվականին՝ Կուբայում ԱՄՆ դեսպանատանը, աշխատակիցների խորհրդավոր հիվանդությունից հետո:
Հիվանդության պատճառն անհայտ է, թեեւ ոմանք կարծում են, որ դա տեղի է ունեցել ռադիոալիքային զենքի օգտագործմամբ գրոհի պատճառով:
Պենտագոնը «ակտիվորեն զբաղվում է այս հարցով՝ Ազգային անվտանգության խորհրդի կողմից անցկացվող միջգերատեսչական գործընթացի միջոցով` առողջական անոմալ խանգարումները վերացնելու համար, եւ լիովին հետեւողական է թե՛ պատճառի, թե՛ աղբյուրի բացահայտման հարցում»:
Կարծիքներ