Թրամփի երդմնակալության հանձնաժողովի ղեկավարը մեղադրվում է ԱՄԷ-ի գործակալ լինելու մեջ
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանձնաժողովի ղեկավարը 2017 թվականին ձերբակալվել էր ի շահ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Թրամփի արտաքին քաղաքական դիրքորոշումների վրա ազդելու մեղադրանքով, հայտնում է AP-ն:
74-ամյա Թոմաս Ջոզեֆ Բարաքն այն երեք անձանց թվում է, ովքեր Նյու Յորքի դաշնային դատարանում մեղադրվել են Թրամփի արտաքին քաղաքականության վրա ազդելու փորձի համար:
2019-ի հունիսի 20-ին իրավապահ մարմինների կողմից հարցաքննության ընթացքում Բարաքին մեղադրանք էր առաջադրվել դավադրության, արդարադատությանը խոչընդոտելու եւ բազմաթիվ կեղծ հայտարարությունների համար: Բրուքլինի դաշնային դատարանում յոթ կետով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Կլորադոյի Ասպեն քաղաքից 27-ամյա Մեթյու Գրայմսին եւ Արաբական Միացյալ Էմիրություններից 43-ամյա Ռաշիդ սուլթան Ռաշիդ ալ-Մալիկ Ալշահին:
Գրայմսը նույնպես ձերբակալվել էր:
«Ամբաստանյալները բազմիցս օգտվել են Բարաքի հետ ընկերությունից եւ հասանելիությունից՝ վերջնականապես ընտրված նախագահի թեկնածուին, նախընտրական շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պետական պաշտոնյաներին ու ամերիկյան լրատվամիջոցներին՝ օտարերկրյա կառավարության քաղաքական նպատակներն առաջ տանելու համար՝ չբացահայտելով նրանց իրական կողմնակալությունը»,- ասել է գլխավոր դատախազի օգնական Մարկ Լեսկոն։
Լեսկոն այս պահվածքը բնութագրել է որպես «ոչ այլ ինչ, քան դավաճանություն ԱՄՆ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահի նկատմամբ»:
«Այս մեղադրանքով մենք հրավիրում ենք բոլորի ուշադրությունը, անկախ իրենց հարստությունից կամ ենթադրվող քաղաքական իշխանությունից, այն փաստի վրա, որ արդարադատության նախարարությունը արգելք կդնի այս տեսակի չբացահայտված օտարերկրյա ազդեցության վրա»,- ասել է նա:
Կարծիքներ