Ոստիկաններն ու փրկարարները համատեղ շուրջօրյա ծառայություն են իրականացնում հանրապետության ճանապարհներին

Ոստիկաններն ու փրկարարները համատեղ շուրջօրյա ծառայություն են իրականացնում հանրապետության ճանապարհներին

Հաշվի առնելով ձյան առատ տեղումները՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատակիցները ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկաններն ու պարեկներն իրականացնում են տրանսպորտային միջոցների ուղեկցումներ, կարգավորում են երթևեկությունը, հաշվառում ճանապարհատրանսպորտային պատահարները:

Շուրջօրյա հերթապահություն իրականացնելով ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական նշանակության ճանապարհներին՝ փրկարարները արգելափակումից դուրս են բերում տրանսպորտային միջոցներ ու քաղաքացիներին ցույց են տալիս անհրաժեշտ օգնություն։

Ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում