Ալեն Սիմոնյանը և Ժերար Լարշեն համաձայնագիր ստորագրեցին

Ալեն Սիմոնյանը և Ժերար Լարշեն համաձայնագիր ստորագրեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի սահմանին տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ եւ ագրեսիվ գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են հանդիպումից ժամեր առաջ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացած կրակին, ինչի հետեւանքով կյանքից զրկվել է զինծառայող Սուրեն Սաֆարյանը։ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները կողմերը համարել են ոտնձգություն նաեւ ժողովրդավարության հանդեպ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում