Իսլամիստները Մոզամբիկի հյուսիսում ավելի քան 50 մարդու են գլխատել

Իսլամիստները Մոզամբիկի հյուսիսում ավելի քան 50 մարդու են գլխատել

Իսլամիստները Մոզամբիկի հյուսիսում ավելի քան 50 մարդու են գլխատել, հաղորդում է BBC-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Գրոհայինները գյուղում ֆուտբոլի դաշտը վերածել են «մահապատժի վայրի», որտեղ գլխատել են իրենց զոհերին եւ մասնատել մարմինները:

Դա վերջին սարսափելի հարձակումների շարքն է, որը գրոհայինները կազմակերպել են գազով հարուստ Կաբո-Դելգադո նահանգում 2017թվականից ի վեր:

Առավելապես մուսուլմաններով բնակեցված նահանգում սպանվել է մինչեւ 2000 մարդ, մոտ 430 000-ը մնացել է առանց տանիքի:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում