Երևանում իրանական առևտրի տուն է բացվելու․ Հայաստանը մտադիր է նման կենտրոն ունենալ Թեհրանում

Երևանում իրանական առևտրի տուն է բացվելու․ Հայաստանը մտադիր է նման կենտրոն ունենալ Թեհրանում

Երևանում բացվելու է իրանական առևտրի տուն։

 

 

Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են ընթանում նաև Թեհրանում հայկական համանման կենտրոն հիմնելու ուղղությամբ:

«Իրանցիներն էլ շահագրգռված են, որ հայկական առևտրի տուն բացվի Թեհրանում: Հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք մեր բիզնեսի հետ: Այնտեղ պետք է լինեն գնային առումով մրցունակ և իրանցիների համար հետաքրքիր ապրանքներ: Այս առումով նաև խորը մարքեթինգային հետազոտություններ են անհրաժեշտ: Հենց այդ ապրանքացանկը և հետաքրքրությունը ձևավորվի, կարծում եմ, հայկական և իրանական պետություններն ունեն այդ քաղաքական կամքը և կարող ենք աջակցել այդ առևտրի տան բացմանը»,-ասել է էկոնոմիկայի նախարարը:

Իրանը, ըստ Պապոյանի, տևական ժամանակ գտնվելով պատժամիջոցների ներքո՝ ունեցած հանքահումքային հարուստ ռեսուրսների շնորհիվ կարողացել է իր տնտեսությունը զարգացնել այնպես, որ այնտեղ արտադրվող շատ ապրանքների ինքնարժեքը շատ ցածր է:

«Այս պարագայում շատ դժվար է ստանդարտ ապրանքներով մուտք գործել իրանական շուկա և մրցակցել այնտեղ: Իրանը հետաքրքրված է միայն այն ապրանքներով, որոնք այնտեղ չեն արտադրվում»,- նշել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում