ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 26-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.09 դրամով և կազմել 387.33 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.20 դրամով և կազմել 427.84 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.75 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.52 դրամով և կազմել 483.47 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 183.89 դրամով և կազմել 24748.99 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.80 դրամով և կազմել 310.02 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ