Փաստը, որ տերտերն ու կողքինները նոր սաունդթրեք են գողացել «Սոված խաղեր» ֆիլմից, շատ բան է բացատրում. Ալեքսանյան

Փաստը, որ տերտերն ու կողքինները նոր սաունդթրեք են գողացել «Սոված խաղեր» ֆիլմից, շատ բան է բացատրում. Ալեքսանյան

Փաստը, որ տերտերն ու կողքինները նոր սաունդթրեք են ԳՈՂԱՑԵԼ «Սոված խաղեր» (Hunger Games) ֆիլմից, շատ բան է բացատրում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.

«Անտաղանդ գողերը հաջողացրել են վերջին ժամանակների ամենաանհաջող(գոնե իմ ընկալմամբ) բլոքբաստերի սաունդթրեքի հետ անել այն, ինչն իրենց մոտ ամենից լավն է ստացվում։

Այն, որ այս խունտայի պարագլուխների ընդդիմադիր պայքարը անչափ նման է հենց «Սոված խաղերին» ցանկացած կասկածից վեր է, բայց որ ենթագիտակցաբար նրանք հենց իրենց՝ գողությանը սովոր ձեռամբ կգողանան հենց այս ֆիլմի սաունդթրեքը երևի հոգեբանական լրջագույն վերլուծության կարիք ունի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում