Հյուսիսային Կորեան առնվազն մեկ արկ է արձակել Ճապոնական ծով

 Հյուսիսային Կորեան առնվազն մեկ արկ է արձակել Ճապոնական ծով

Հյուսիսային Կորեան առնվազն մեկ անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ շտաբը մեկնարկի մասին հայտարարել է լրագրողներին ուղարկված տեքստային հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Այս մեկնարկը իններորդն էր տարեսկզբից։ Հունվարին Փհենյանը փորձարկել է մարտավարական կառավարվող հրթիռներ և երկաթուղային հրթիռային համակարգ, ինչպես նաև հիպերձայնային հրթիռներ, որոնք ունակ են մանևրելու թռիչքից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում