Առավոտից հասարակական տրանսպորտը նորմալ աշխատում է. Ավինյանն անձամբ է այցելել «Երևանի ավտոբուս», զրուցել վարորդների հետ
Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով:
Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ է այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, զրուցել վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տեսանյութում.
Կարծիքներ