Հրդեհ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)

Հրդեհ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)

Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ ՀԺ-ի

Հետևեք մեզ նաև Տելեգրամում