Ստանիսլավ Չերչեսովը հնարավոր է հեռացվի ՌԴ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դիտարկում է հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի պաշտոնանկության հարցը։ ՌՖՄ-ի և Չերչեսովի ներկայացուցիչների միջև բանակցությունները՝ պայմանագրի խզման շուրջ, պետք է սկսվեն առաջիկա օրերին։
Չերչեսովի պայմանագրի խզման պայմանները քննարկելուն զուգահեռ, կձևավորվի նաև հավաքականը գլխավորելու թեկնածուների նոր ցանկ։ Նախնական տվյալներով, ցանկում երկու ռուս և 5 արտասահմանցի մարզիչ ներառված կլինի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌՖՄ-ի տեխնիկական կոմիտեն իր աջակցությունն էր հայտնվել Չերչեսովին՝ չնայած Ռուսաստանի հավաքականի՝ Եվրո-2020-ում ձախողմանը։ Որպես հիմնական խնդիր նշվել էր ֆուտբոլիստների խաղամակարդակը։
Կարծիքներ