ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 30-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.82 դրամով և կազմել 388.32 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 420.01 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 493.55 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 29.17 դրամով և կազմել 29256.20 դրամ: Արծաթի գինն աճել է 6.51 դրամով և կազմել 399.64 դրամ:
Կարծիքներ