Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-չինական բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Չինաստանի հետ երկրի էներգետիկ փոխգործակցությունն ընդլայնվում է, իսկ ՌԴ բիզնեսը կարող է բավարարել էներգակիրների հարցում ՉԺՀ աճող պահանջները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:

«Ռուսական բիզնեսն ի վիճակի է բավարարել չինական տնտեսության կողմից էներգակիրների աճող պահանջարկը, ինչպես ընթացիկ նախագծերի շրջանակներում, այնպես էլ այն նախագծերի շրջանակներում, որոնք այժմ համաձայնեցման փուլում են»,- ասել Է Պուտինը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն և Չինաստանը նաև համաձայնեցրել են «Սիբիրի ուժ-2» նոր գազատարի շուրջ պայմանավորվածության գրեթե բոլոր կետերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում