Գերմանիայի իշխող կոալիցիայում սրվել են բյուջեի նախագծի շուրջ վեճերը
Գերմանիայի իշխող կոալիցիայում 2025 թվականի բյուջեի նախագծի շուրջ վեճերը սրվել են՝ պակասում է առնվազն 40 միլիարդ եվրո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իշխող կոալիցիան բաղկացած է երեք կուսակցություններից։ Դրանք են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները, Կանաչները և ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների ազատ լիբերալները:
«Հայտնի է, որ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները նախատեսում է ծախսել 447 միլիարդ եվրո: Սա այն բյուջեների գումարն է, որը Լինդները հատկացրել է առանձին նախարարներին: Այնուամենայնիվ, կառավարության որոշ անդամներ ասում են, որ այդ գումարը բավարար չէ: Լրացուցիչ ծախսեր են պահանջվել, ևս 13 միլիարդ եվրոյի լրացուցիչ ծախսեր կապված են Ահրի հովտում ջրհեղեղի հետևանքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ակնկալվում է, որ հաջորդ տարի պետությունը կհավաքի 424 մլրդ եվրո՝ հիմնականում հարկերի հաշվին։ Այսպես կոչված «պարտքի արգելակ» կանոնը թույլ է տալիս կառավարությանը 24 միլիարդ եվրոյի չափով պարտք վերցնել։
Կարծիքներ