Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին ինտեգրվելու շուրջ հանրաքվե անցկացնել

Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին ինտեգրվելու շուրջ հանրաքվե անցկացնել

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է Եվրամիությանն ինտեգրվելու երկրի ձգտումը Սահմանադրության մեջ ամրագրելու շուրջ հոկտեմբերին հանրաքվե անցկացնելու պլանների մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ հանրաքվեն այս աշնանը կորոշի մեր ներկան ու ապագան տասնամյակների ընթացքում», - ասել է Սանդուն մամուլի ասուլիսում։

Նա կոչ է արել խորհրդարանին սկսել նախապատրաստվել հանրաքվեին և անհրաժեշտ ընթացակարգեր անցկացնել: Հանրաքվե հայտարարելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա պատգամավորների առնվազն մեկ երրորդը՝ Սահմանադրական դատարան հարցում ներկայացնելու ճանապարհով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում