9/21 ընտրարտեղամասում հաշվարկը դեռ չի մեկնարկել
9/21 ընտրարտեղամասում լարված իրավիճակ է: Այստեղ քվեատուփը ոչ պատշաճ կնիքած չի եղել, կիսաբաց քվեատուփի փաստն արձանագրել է իրավապաշտպան Դանիել Իոանիսյանը, ում հետ «Հայաստան» դաշինքի վստահված անձինք վեճի են բռնկվել, ստեղծել լարված իրավիճակ, որին խառնվել են նաև ոստիակնության աշխատակիցները: Այժմ էլ ընտրատեղամասի բակում հերթապահություն են իրականացնում են կարմիր բերետավորները, քանի որ իրավիճակը պայթունավտանգ է և ամեն վայրկայն կարող է նոր լարվածություն առաջացնել:
Ի դեպ, հաշվարկն այստեղ դեռ չի մեկնարկել, քանի որ հանձանաժողովի անդամները գրանցամատյանում նշումներ պետք է կատարեն, որը դեռևս չեն արել: Նշենք նաև, որ «Հայաստան» դաշինքի վստահված անձինք պարբերաբար մոտենում են հանձնաժողովի անդամներին և ցածր զրույցներ են ունենում՝ որևէ մեկին թույլ չտալով մոտենալ քվեատուփին:
Կարծիքներ