Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 152-ի
Բրազիլական Պետրոպոլիսում (Ռիո դե Ժանեյրո նահանգի լեռնային շրջաններ) հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների ու ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 152-ի, որից 27-ը անչափահաս են։ՏԱՍՍ-ի հաորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Globo հեռուստաալիքը ՝ փրկարար ծառայությանը հղումով։ Ավելի վաղ հաղորդվում էր 136 զոհի մասին։
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 24 ողջ մնացածի, 165-ը դեռևս համարվում է անհետ կորած։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 500 փրկարար, 200 ոստիկաններ, ինչպես նաև զինվորականներ և կամավորներ։ Նրանց գնահատականներով՝ ողբերգությունից չորս օր հետո ողջ մնացածներին գտնելու հավանականությունը 7%-ից ոչ ավելի է։ Շաբաթ օրը որոնողական աշխատանքները բարդացան քաղաքը պատած թանձր մառախուղի և շարունակվող տեղումների պատճառով:
Կարծիքներ