Մահացել է Իրանի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ուժերի հրամանատարը

Մահացել է Իրանի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ուժերի հրամանատարը

Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ սոտորաբաժանման հրամանատարներից մեկը՝ Սարդար Վաջիհուլլա Մորադին։ Այս մասին հայտնել է IRGC Տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ ԻՍարդար Վաջիհուլլա Մորադին գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի դաշնակիցն էր, ով սպանվել էր 2020 թվականին Իրաքում ամերիկյան զորքերի ավիահարվածի ժամանակ։

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովի ափին գտնվող Բաբոլսեր քաղաքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում