Արգենտինայում աղջիկը հեռախոսով սպանել է ընկերոջը
Արգենտինայում 22֊ամյա աղջիկը մեղադրվում է զուգընկերոջը սպանելու մեջ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ռոքսանա Ադոլինա Լոպես անունով կինը կռվի ժամանակ հեռախոսը նետել է ընկերոջ` Լուիս Դարիո Գուանտայի վրա, ինչն էլ պատճառ է դարձել վերջինիս մահվան համար։
Հաղորդվում է, որ արգենտինուհին ազատ է արձակվել գրավի դիմաց մինչև հետաքննության ավարտը։ Աղջիկը նշել է, որ հեռախոսը ձեռքն է վերցրել ընկերոջ հարվածներից պաշտպանվելու համար և հարվածել է ինքնապաշտպանությունից ելնելով։
Հեռախոսը, սակայն, դիպել է գլխի գագաթին, որից հետո տղամարդն ուժեղ գլխացավով դիմել է հիվանդանոց։ Նա մահացել է կատարվածից ութ օր անց։ Նախնական տվյալներով` մահվան պատճառը ստացած հարված է եղել։
Աղբյուրի տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել գարնանը, սակայն վերջերս է հայտնի դարձել ԶԼՄ֊ներին, քանի որ գործին որպես կասկածյալ ներգրավվել է տղայի ընկերուհին։
Կարծիքներ