Իսրայելում անցկացվում են քովիդի դեմ պայքարի ուսումնավարժանքներ

Իսրայելում անցկացվում են քովիդի դեմ պայքարի ուսումնավարժանքներ

Իսրայելն աշխարհում առաջինն անցկացնում է քովիդի տարածման դեմ պայքարին ուղղված ազգային ուսումնավարժանք, որի նպատասկն է երկրի պատրաստվածության ստուգումը քովիդի նոր տարբերակի պոտենցիալ բռնկման դեպքում։ Այս մասին հայտնում է երկրի վարչապետի գրասենյակը։

Նշվում է, որ ուսումնավարժանքները կանցկացվեն «ռազմական խաղի» ձևաչափով, նոր՝ «օմեգա» շտամի նկատմամբ ազգային լուծում մշակելու նպատակով։

Ուսումնավարժանքը կանցկացվի նոյեմբերի 11-ին, Երուսաղեմում՝ վարչապետ Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ։ Կստուգվեն պետական գերատեսչությունների և ազգային գործակալությունների արձագանքման հնարավորությունները։ Կուսումնասիրվի տեղային կամ մարզային արգելքների, պարետային ժամի և այլ սահմանափակումների օրինականությունը, կքննարկվեն բնակչության տնտեսական աջակցության հնարավորությունները, տեղաշարժի և հավաքների սահմանափակումը, զանգվածային թեստավորման ծրագրի իրականացում, դպրոցների աշխատանքին և տուրիզմին վերաբերող հարցեր։

Համաձայն երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ երկրում առաջին դեղաչափը ստացել է բնակչության 67 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 61 տոկոսը, ևս 42 տոկոսն արդեն պատվաստվել են երրորդ դեղաչափով։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս Իսրայելում հայտնաբերվել է վարակման ավելի քան 1․3 մլն դեպք, մահացել է 8130 պացիենտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում