Լուկաշենկոյի հիմնական մրցակից Բաբարիկոյին հաջողվել է հավաքել բավականաչափ ստորագրություն . թեկնածուները 6-ն են

Լուկաշենկոյի հիմնական մրցակից Բաբարիկոյին հաջողվել է հավաքել բավականաչափ ստորագրություն . թեկնածուները 6-ն են
Լուկաշենկոյի հիմնական մրցակից Բաբարիկոյին հաջողվել է հավաքել բավականաչափ ստորագրություն . թեկնածուները 6-ն են

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ երկրի նախագահի պաշտոնին հավակնող 6 անձ հավաքել է ընտրողների 100 000 ստորագրությունը, որոնք անհրաժեշտ են նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այս մասին գրում է belta.by կայքը:

Այդ 6 թեկնածուներն են` երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Վիկտոր Բաբարիկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին հավաքվել է շուրջ 1,9 միլիոն ստորագրություն: «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է համարել Լուկաշենկոյի օգտին ներկայացված ստորագրությունների 3%-ը:

Ինչպես նշում է tut.by կայքը, Աննա Կանոպացկայան տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է 110 000 ստորագրություն, բայց հանձնաժողովը նրա օգտին հաշվել է ավելի շատ` 146 000 ստորագրություն: Սերգեյ Չերեչենը ներկայացրել է 106 000 ստորագրություն, հանձնաժողովը նրա օգտին հաշվել է 143 000-ից ավելին:

Վիկտոր Բաբարիկոյի շտաբը հայտարարել է, որ համաձայն չէ ԿԸՀ ներկայացված շուրջ 365 000 ստորագրություններից 165 744-ը վավեր ճանաչելու մասին որոշման հետ: Շտաբը մտադիր է բողոքարկել այդ որոշումը տարածքային ընտրական հանձնաժողովներում:

Եվս մեկ հավակնորդ` Վալերի Ցեպկալոն, ԿԸՀ-ի տվյալներով, հանձնել է 75 000-ից մի փոքր ավելի ստորագրություն: Ցեպկալոյի շտաբը մտադիր է բողոքարկել ներկայացված ստորագրությունների անվավեր ճանաչումը:

Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին:

Վիկտոր Բաբարիկոն համարվում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը: Նրան քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրված, նա գտնվում է քննչական մեկուսարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում