Մենք տրամադրված ենք Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Իլհամ Ալիև
Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է հայ-ադրբեջնական հարաբերություններին:
«Ղազախստանի նախագահին տեղեկացրել եմ Հայաստանի հետ բանակցային գործընթացի ներկայիս վիճակի մասին։ Մենք տրամադրված ենք հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա սկսված աշխատանքը այնքան էլ հարթ չի ընթանում, ինչպես մենք կցանկանայինք»,- ասել Է Ալիևը:
Ալիևը նաև նշել է, որ հարևանների միջև հարաբերությունները պետք է նորմալ լինեն:
«Մենք նայում ենք ապագային և կարծում ենք, որ հնարավոր է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության, սահմանների անձեռնմխելիության, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա հասնել խաղաղության պայմանագրի, որը կշրջի երկարաժամկետ թշնամության էջը»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Կարծիքներ