Առանց ուղեգիծը փոխելու Վրաստանն առաջ չի գնա Եվրամիության ինտեգրման ճանապարհով. ԵՄ
Թբիլիսին առաջ չի գնա Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով, եթե գործող կառավարությունը չփոխի իր ուղեգիծը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հանրապետության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման տասներորդ տարեդարձի առթիվ։
«Մենք հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի բնակչության ձգտումը Եվրամիություն տանող ճանապարհին: Վրաստանի կառավարությունը պետք է վերադառնա Եվրամիության ուղի: Վրաստանի տեղը Եվրամիությունում է, սակայն Վրաստանը չի կարողանա առաջ գնալ ԵՄ-ի ճանապարհին, եթե գործող ուղեգիծը չփոխվի»,- ասված է Facebook-ում արված գրառման մեջ։
Կարծիքներ