Մանե Թանդիլյանի բանակում չծառայած որդիների «ապրելու երկիրը» Ավստրալիան է. Հայաստան գալու և բանակում ծառայելու միտք չունեն

Մանե Թանդիլյանի բանակում չծառայած որդիների «ապրելու երկիրը» Ավստրալիան է. Հայաստան գալու և բանակում ծառայելու միտք չունեն

Այս օրերին «Արցախի մասին մտածող» Թանդիլյանը բավականին լուրջ ռեսուրսներով պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին, որպես «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու։ Այս մասին հայտնում է Civic.am-ը։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի մասին  մեկ այլ հետաքրքիր տեղեկատվություն ևս կա։ Civic.am-ի աղբյուրի փոխանցմամբ նա մի քանի տարի առաջ բավականին «իմաստուն էր»  գտնվել՝ նախազորակոչային տարիքի իր երկու որդիներին հանելով Հայաստանից և տեղափոխելով Ավստրալիա, այն ինչ նրանք կարող էին ծառայել հայոց բանակում և պաշտպանել հայրենիքը։

Բայց, միգուցե, «Ապրելու երկիր» անունն ունեցող կուսակցության համահիմնադիրը Հայաստանն իր զավակների համար այդքան էլ «Ապրելու երկիր» չի դիտարկում, այն նրանց համար «ապրելու երկիր» է Ավստրալիան:
Վերջում հիշեցնենք, որ սա այն նույն Մանե Թանդիլյանն է, ով երեք տարի առաջ որոշել էր ապրել Արցախում և ապրեցնել Արցախը, սակայն այսօր մասնակցում է Երևանի քաղաքապետի ընտրություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում