Հայաստանի մրցակիցը լքում է Եվրո-2020-ը

Հայաստանի մրցակիցը լքում է Եվրո-2020-ը

Ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Անգլիա-Գերմանիա հանդիպումը։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում անգլիացիները հաղթեցին 2-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 75-րդ րոպեին․ Նոյերի դարպասը գրավեց Ռահիմ Ստերլինգը՝ խփելով այս մրցաշարում իր 3-րդ գոլը։  86-րդ րոպեին Հարի Քեյնը կրկնապատկեց հաշիվը:

Այսպիսով, Յոախիմ Լյովն իր աշխատանքը Գերմանիայի հավաքականում ավարտեց այս պարտությամբ, իսկ անգլիացիները շարժվում են առաջ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը Հայաստանի ընտրանու մրցակիցն է Մունդիալ-2022-ի խմբային փուլում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում