ԱՄՆ-ը Իտալիայի համար շատ ավելի կարեւոր դաշնակից է, քան Չինաստանը
Միացյալ Նահանգները Իտալիայի համար շատ ավելի կարեւոր դաշնակից է, քան Չինաստանը, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն, հաղորդում է Politico-ն:
Հռոմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դի Մայոն ասել է, որ չին-իտալական առեւտրային կապերը «բացարձակապես անհամեմատելի են» ԱՄՆ-ի միջեւ Իտալիայի դաշինքի հետ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի գործընկերության հետ:
«Թույլ տվեք շատ անկեղծ լինել,- ասել է Դի Մայոն,- Իտալիայի դաշինքները ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ ոչ միայն ռազմավարական դաշինքներ են, այլ արժեքների միություններ, որոնք հնարավորություն են տալիս մեր ժողովրդավարությանը դիմակայել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են մարդու իրավունքների խախտումները: Իտալիան Չինաստանի ուժեղ առեւտրային գործընկերն է, մենք պատմական հարաբերություններ ունեինք, բայց դրանք բացարձակապես չեն համեմատվում եւ չեն խանգարում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ մեր դաշինքներին»,- հավելել է նա:
Իտալիայի նախկին կառավարությունը հույս ուներ, որ աջակցելով «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը՝ Չինաստանից կստանա նոր ներդրումներ: Բայց Չինաստանի ազդեցության գոտի մտնելու Իտալիայի քայլը տարակուսանք առաջացրեց Վաշինգտոնում եւ տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը Պեկինը անվանեց համակարգային մրցակից:
Իտալիան, որին ԵՄ համավարակից հետո տնտեսության վերականգնման համար 209 միլիարդ եվրոյի ամենամեծ բաժինն է հատկացվել, այժմ չինական ներդրումների շատ ավելի քիչ պահանջարկ ունի:
Այս ամսվա սկզբին Հռոմը միացել է Build Back Better World կոչվող ամերիկյան նախաձեռնությանը, որը Սպիտակ տունը անվանում է «եկամուտների ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրների հսկայական ենթակառուցվածքային կարիքները բավարարելու կառուցողական նախաձեռնություն»՝ դրան վերագրելով «դրական արդյունք»:
Բլինքենը ողջունել է Դի Մայոյի մոտեցումը Չինաստանի նկատմամբ՝ հայտարարելով. «Կարծում եմ, որ մենք բոլորս գիտակցում ենք Չինաստանի հետ մեր հարաբերությունների բարդությունը... թշնամական, մրցակցային եւ երբեմն համագործակցության պատրաստ»:
Կարծիքներ