Չստացվեց Փարիզում, փորձելու եմ Լոս Անջելեսում ոսկուն հասնել. Գարիկ Կարապետյան
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Գարիկ Կարապետյանն ամփոփել է Փարիզի Օլիմպիական խաղերում իր գրանցած արդյունքները:
«Գրանցածս արդյունքներից գոհ չեմ: Կարող էի ավելին անել: Մարզումների ընթացքում բարձրացրած քաշերս այստեղ բարձրացնելու դեպքում երրորդը չէ, երկրորդն էլ կարող էի լինել: Այստեղ չստացվեց, բայց հույսս չեմ կորցնում: Պայքարելու եմ` ավելիին հասնելու համար: Չստացվեց Փարիզում, փորձելու եմ Լոս Անջելեսում ոսկուն հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը:
Վերջինիս խոսքով` իր առաջին Օլիմպիական խաղերում լարվածությունը մեծ չի եղել:
«Օլիմպիական խաղերը իմ ունեցած նախորդ մրցաշարերից շատ է տարբերվում: Այն իսկապես առանձնահատուկ մրցաշար է»,-ասել է ծանրորդը:
Կարծիքներ