ՃՏՊ Մոնթե Մելքոնյան պողոտայում. կա երեք տուժած

ՃՏՊ Մոնթե Մելքոնյան պողոտայում. կա երեք տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 15-ին, ժամը 10։37-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած ուղևոր հոսպիտալացվել են։

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» անրապետական բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում