Արտակարգ դրությունը ենթադրում է արտակարգ լուծումներ. Ալեն Սիմոնյան
ՀՀ-ն լինելով պարլամենտական երկիր ունի նաև պատասխանատվություն և մենք հիմա գտնվում ենք արտակարգ դրության մեջ ու շատ հնարավոր է, որ օրինակ կարիք լինի սահմանադրական օրենք փոխելու կամ ռազմական իրավիճակի հետ կապված օրենք ընդունելու: Մենք պետք է իրավիճակին համահունչ կարողանանք գործել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորներին գրավոր տարբերակով քվեարկելու հնարավորություն տալ:
Նա անհրաժեշտ համարեց ֆիքսել, որ օրենքը վերաբերում է զուտ կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածին վերաբերող իրավիճակին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ