«Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպանին ցմահ որակազրկում է սպառնում
«Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպան Լուկաս Պակետան 2025 թվականի մարտին դատարանի առաջ կկանգնի։
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ցանկանում է բրազիլացուն ցմահ զրկել ֆուտբոլից՝ խաղադրույքների պատճառով:
Մասնավորապես, ասոցիացիան Պակետային մեղադրում է չորս դեպքով, երբ նա միտումնավոր գործողություններ է իրականացրել խաղադաշտում՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել նախապես կատարած խաղադրույքների պայմաններին։
Ըստ որոշ լրատվամիջոցների, Պակետայի շրջապատից մոտ 60 հոգի խաղադրույք է կատարել նրա դեղին քարտերի վրա։ Շահող գումարը կազմել է 100 հազար ֆունտ։ Ինքը՝ Լուկասը, հերքել է բոլոր մեղադրանքները:
«Վեսթ Հեմ»-ը ամբողջությամբ պաշտպանում է 27-ամյա ֆուտբոլիստին։
Կարծիքներ