Կոնգրեսականը մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հետևած իրավիճակով
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուի հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը, և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։
Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է արտահայտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն հայտնել հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու գործում:
Կարծիքներ