«Յունայթեդը» կկրճատի նաև սկաուտական անձնակազմը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դիտարկում է իր սկաուտական անձնակազմի մասշտաբային հեռացումների հնարավորությունը կրճատումների հաջորդ փուլի շրջանակներում: Այս մասին հայտնում է The Telegraph-ի լրագրող Լյուկ Էդվարդսը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիացիների ղեկավարները կարող են նաև գրասենյակներ փակել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ վտանգի տակ կհայտնվեն Լոնդոնի և Հոնկոնգի մասնաճյուղերը։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդում» չեղյալ են հայտարարել աշխատակազմի համար անվճար ընթրիքները՝ բյուջեն օպտիմալացնելու նպատակով: Ակումբը նաև իր պաշտոնական կայքում հայտարարել է աշխատակիցների զանգվածի առաջիկա հեռացման և ակումբի վերափոխման մասին:
Կարծիքներ