Գերմանացի զինվորները հետ են կանչվել ծառայությունից Հիտլերի ծննդյան օրվա մասին երգի պատճառով
Մոտ 30 գերմանացի զինվորներ հետ են կանչվել Լիտվայում ծառայությունից այն բանից հետո, երբ մեղադրվել են ռասիստական եւ հակասեմական արտահայտությունների եւ սեռական բռնության մեջ, հաղորդել է գերմանացի զինվորականների պաշտոնական ներկայացուցիը, հայտնել է Reuters-ը:
Զինվորները Լիտվայում էին գտնվում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում:
Der Spiegel-ը հայտնել է, որ մի քանի գերմանացի զինվորներ այնքան են հարբել հյուրանոցում, որ հարկ է եղել զանգահարել ռազմական ոստիկանություն: Հետագա հետաքննության արդյունքում պարզվել է, որ նրանք նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրվա մասին երգ են երգել:
Ըստ մամուլի քարտուղարի՝ զինվորները մեղադրվում են ոչ միայն երդումը խախտելու, այլ նաեւ «ռասիստական ու հակասեմական ենթատեքստով վիրավորանքի ու ծայրահեղական վարքի դրսեւորման մեջ»: «Այս պահվածքը ոչ միայն աններելի է, այլ նաեւ անարգում է բոլորիս», - ավելացրել է նա:
Կարծիքներ