Կիմ Չեն Ընը նախազգուշացրել է ԿԺԴՀ-ում սովի սպառնալիքի մասին
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստում, հայտարարել է, որ երկրում սովի հնարավոր վտանգ կա։ Նրա խոսքով՝ պարենի հետ կապված լարված իրավիճակ է ստեղծվել 2020 թվականի թայֆունի պատճառով։
Հյուսիսային Կորեայի ղեկավարը հայտարարել է, որ անցած տարվա թայֆունը խանգարել է իրականացնել հացահատիկի աճեցման ծրագիրը։ Այդ պատճառով երկրում լարված իրավիճակ է ստեղծվում՝ բնակչությանը սնունդով ապահովելու հետ կապված։
Կիմ Չեն Ընի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ ընդունված սահմանափակումները «ձգձգել են բնակչությանը հագուստով, սննդով և բնակարանով ապահովելու պայքարը»:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը կուսակցությանն ու երկրի բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել նոր «դժվարին արշավին»: Այդ տերմինով բնութագրում են 1990-ականները, երբ երկիրը գտնվում էր տնտեսական ծանր ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում էր զանգվածային սովով։
Կարծիքներ