Հնդկաստանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ է փորձարկել
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni P նոր սերնդի բալիստիկ հրթիռ, որը կարող է միջուկային լիցք կրել, հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է РИА Новости-ն:
Արձակումն իրականացվել է Բենգալյան ծոցում գտնվող Աբդուլ Քալամ կղզուց։ Նշվում է, որ հրթիռը հետևել է նշված հետագծին՝ բարձր ճշգրտությամբ կատարելով թռիչքի բոլոր խնդիրները։
Պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը շնորհավորել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությանը թռիչքային փորձարկումների հաջող անցկացման կապակցությամբ: Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետազոտությունների և զարգացման հարցերով քարտուղար Սաթիշ Ռեդին բարձր է գնահատել փորձարկումն իրականացրած թիմի ջանքերը:
Կարծիքներ