Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Չեռնոգորիայի ԿԳՄՍ նախարարի հետ
Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեռնոգորիայի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վեսնա Բրատիչը: Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման հիմնական նպատակն էր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև մշակութային, կրթական և գիտական կապերի վերականգնումը և ակտիվացումը:
Նշվում է, որ դեսպանն արդյունավետ հանդիպում է ունեցել նաև Չեռնոգորիայի համալսարանի ռեկտոր Վլադիմիր Բոժովիչի հետ:
Կարծիքներ