ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթին, որը ներառում է սահմանափակումներ նավթային և բանկային ոլորտների ընկերությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների աշխատանքի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի հունիսի 2-ին հայտարարել է ԵԽ խորհրդի աղբյուրը նշելով, որ վեցերորդ փաթեթն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո, որը նախնական նախատեսվում է մայիսի 3-ին:
Մասնավորապես, այն պարունակում է ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարման արգելք, որը Լեհաստանի և Գերմանիայի անհատական միջոցառումների հետ համատեղ մինչև տարեվերջ 92%-ով կնվազեցնի գնումները: Բացի այդ, արգելք է սահմանվում ռուսական նավթարդյունաբերական ընկերություններին ծառայություններ մատուցելու վրա։
Կարծիքներ