Սաակաշվիլիի կողմնակիցները կրկին բողոքի ցույց են անում

Սաակաշվիլիի կողմնակիցները կրկին բողոքի ցույց են անում

Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, հայտնում է Новости-Грузия-ն։

Մի քանի տասնյակ մարդիկնախարարության տարածք են եկել պաստառներով, որոնց վրա վրացերեն և անգլերեն գրված է եղել նրանց հիմնական պահանջը՝ «Ազատություն Միխեիլ Սաակաշվիլիին»։

Ցուցարարներից մեկին բերման են ենթարկել։ Նա ակացիային ներկայացել է հին ոճի ոստիկանական համազգեստով։

«Մենք կարծում ենք, որ ՆԳՆ-ն քաղաքականացված է, կատարում է քաղաքական պատվեր, ուստի մեր կարգախոսն է՝ «Ազատություն Միշային՝ Վրաստանի երրորդ նախագահին»։ Մենք ուզում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 90-ականներին, երբ կային ճանապարհային ոստիկաններ և ոստիկաններ։ Հիմա նման համակարգ է ստեղծվում։ Սակայն մենք համերաշխություն ենք հայտնում նաև ազնիվ ոստիկաններին, ովքեր, ինչպես գիտենք, մնացին համակարգում»,- ասել է հանրահավաքի կազմակերպիչներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել Վրաստանի ներքին գործերի նախարարին դադարեցնել քաղաքական հողի վրա կալանավորումները կամ հրաժարական տալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում