Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը սեպտեմբերի 11-ին կմեկնի ԱՄՆ, որտեղ կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը սեպտեմբերի 11-ին կմեկնի ԱՄՆ, որտեղ կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, կմեկնի ԱՄՆ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության նախարար Բենի Գանցը կիրակի վաղ առավոտյան կմեկնի պաշտոնական այցով Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախարարը նախատեսում է մի շարք հանդիպումներ անցկացնել ՄԱԿ-ում, ինչպես նաև ելույթ ունենալ «The Jerusalem Post» համաժողովում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում