Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրումը կշարունակվի

Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրումը կշարունակվի

Հաշվի առնելով արցախցիների՝ այս պահին դեռևս առկա սոցիալական որոշ խնդիրներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի դրամական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին։

Ըստ այդմ՝ արցախցիները ևս երկու ամիս (հունվար և փետրվար ամիսների համար) աջակցություն կստանան հետևյալ չափերով՝
 Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ,
 Մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում