Աշխարհում մեկ շաբաթում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը 10 տոկոսով աճել է
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն դեպք Է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատաությամբ աճել Է 10 տոկոսով: Այս տվյալները բերված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ (ԱՀԿ) մարտի 17-ին Ժնեւում հրապարակված շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:
«Հիվանդության նոր դեպքերն ավելի ու ավելի շատ են դառնում աշխարհում: Անցյալ շաբաթ աճը կազմել Է 10 տոկոս, իսկ վարակվածների թիվը գերազանցել Է 3 միլիոնը»,- նշել Է կազմակերպությունը:
ԱՀԿ-ում այդ առնչությամբ հիշեցրել են, որ հունվարի սկզբին հիվանդացությունը հասել Է առավելակետային մեծությունների (ախտահարման գրեթե 5 միլիոն նոր դեպք մեկ շաբաթվա ընթացքում), սակայն այնուհետեւ՝ փետրվարի երկրորդ կեսին, այն նվազել Է մինչեւ 2,5 միլիոն դեպք մեկ շաբաթվա ընթացքում: ԱՀԿ-ի համաճարակաբնական տեղեկագրի համաձայն՝ մարտի 8-ից մինչեւ 14-ն աշխարհում արձանագրվել են 3 033 213 վարակված եւ 58 698 մահացու վախճան:
Մրտի 14-ի դրությամբ ընդամենը եղել Է ախտահարման 119 212 530 դեպք եւ հիվանդների մահվան 2 642 612 դեպք: Մարտի 8-ից մինչեւ 14-ը հիվանդացության աճն առանձնապես նկատելի Է եղել Հարավ - արեւելյան Ասիայում (19 տոկոսով), Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (19 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (14 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (13 տոկոսով):
Մահացությունն աճել Է Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (14 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (7 տոկոսով), բայց ըստ որում կրճատվել Է մյուս տարածաշրջաններում: Աշխարհում մահացության ընդհանուր նվազումը մեկ շաբաթում կազմել Է 3 տոկոս: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1,2 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 30 հազարը:
Եվրոպայում արձանագրվել Է ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 20 հազարից ավելի մահացու վախճան: Արեւելյան Միջերկրականում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 251 հազար վարակվածներ, մահացել Է ավելի քան 2,9 հազար մարդ: Բրազիլիայում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 494 հազարով:
Այնուհետեւ գալիս են ԱՄՆ-ը (ավելի քան 461 հազար նոր դեպք), Ֆրանսիան (ավելի քան 161 հազար), Իտալիան (ավելի քան 159 հազար), Հնդկաստանը (ավելի քան 148 հազար), Լեհաստանը (ավելի քան 111 հազար), Թուրքիան (ավելի քան 96 հազար), Չեխիան (ավելի քան 77 հազար), Գերմանիան (ավելի քան 69 հազար), Ռուսաստանը (ավելի քան 67 հազար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ