ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը

ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: 

 

«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին և կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում